Технологии Blogger.
RSS

Իշլի քյուֆթա

Պարունակություն : Վրայի շերտի համար վերցնել 50 գ. տավարի միս, 50 գ. բլղուր, 10 գ. գլուխ սոխ: Խճողակի համար վերցնել 50 գ. տավարի միս, 80 գ. գլուխ սոխ, 20 գ. հալած յուղ, 6 գ. մաղադանոս. աղը, կարմիր և սև պղպեղը` ըստ ճաշակի: Պատրաստման եղանակը : Մսաղացով անցկացրած միսը բաժանել երկու մասի: Մի մասը յուղով տապակել մանր կտրատած սոխի հետ, համեմել կարմիր և սև պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով, աղով և, անընդհատ խառնելով, թողնել, որ հանգստանա: Մյուս մասին խառնել աղացած բլղուր, աղ, պղպեղ, նորից անցկացնել մսաղացով: Ստացված զանգվածով գնդեր պատրաստել, լցոնել խճողակով և զրազի ձև տալ: 5-8 րոպե եփել եացող ջրի կամ արգանակի մեջ: Մատուցել խավարտով:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 коммент.:

Отправить комментарий