Технологии Blogger.
RSS

ժենգյալով հաց

«Նախ եւ առաջ ասեմ, որ թե' Ղարաբաղիտարբեր շրջաններում, թե' Հայաստանում կան տարբեր բաղադրատոմսեր, բայցավանդական ժենգյալով հացը պետք է իր մեջ պարունակի առնվազն 9 տարբերբույսեր, դրանք են` 1.կանաչ սոխ 2.կանաչ սխտոր 3.համեմ (լատ.coriandrum) 4. կարմանտյուկ (նաեւկնդձմնձուկ) 5.ճռճռուկ (լատ.cerastium) 6.թրթնջուկ (նաեւ թթվաշ)7.ծտապաշար (լատ.capsela) 8.նանա 9.եղինջ (լատ.urtica): Նախքան այս բույսերի մշակումը, պատրաստում ենք սովորական հացի խմոր(ալյուր, ջուր, աղ) եւ թողնում հանգստանալու: Այնուհետեւ մաքրում եւ հոսողջրի տակ լվանում ենք հավաքված ժենգյալը (վերը նշված բույսերիամբողջությունը), կտրատում ենք հնարավորինս մանր եւ ավելացնում ձեթ, աղ,կարմիր եւ սեւ բիբար`ըստ ճաշակի: Պատրաստված խմորը բաժանում ենք փոքրիկգնդերի, որոնք գրտնակով բացում ենք հնարավորինս բարակ: ժենգյալը լցնումենք խմորի բարակ շերտի վրա եւ եզրերը վրա բերում, որ ստանա փոքրիկ հացիտեսք: Ղարաբաղում ժենգյալով հացը թխում են հենց կրակին դրված երկաթի կտորիվրա, որը կոչվում է սաջ:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 коммент.:

Отправить комментарий